2022 թվականի փետրվարի 24-ից հետո 45 հազար 349 Ռուսաստանի քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ տեղեկանում ենք Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վիճակագրությունից:
Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ հաշիվներ բացեցին. իսկ հուլիսին Ռուսաստանի ևս 7 000 քաղաքացիներ բանկային հաշիվներ են բացել։
Ըստ ամիսների՝ բանկային հաշիվների բացման վիճակագրությունը հետևյալն է.
- փետրվարի 24-ից մարտի 24-ը՝ 7 875,
- մարտի 24-ից ապրիլ՝ 10 հազար 078,
- մայիս՝ 6 647,
- հունիս՝ 7 374,
- հուլիս՝ 6 985,
- օգոստոս՝ 6 390:
Տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի դրությամբ, Ռուսաստանի քաղաքացիների ավանդները Վրաստանի առևտրային բանկերում կազմում են 1,88 միլիարդ լարի։
Ընդհանուր առմամբ, վրացական բանկերում ավանդներ ունի 60 հազար ռուսաստանցի։