Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանում է նախօրեին Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը՝ ասելով, որ վրացական բանակը հզոր է: Նա ասել է, որ նախագահի հայտարարությունը հստակությունների ու պարզաբանման կարիք ունի։
«Երեկ մենք լսեցին Վրաստանի նախագահի հայտարարությունը, որը բացարձակապես անընդունելի է: Ուզում եմ ասել Վրաստանի նախագահին, որ վրացական բանակը հզոր է, և մենք ունենք հերոս զինվորներ: Իհարկե, բացարձակապես անընդունելի է, երբ գլխավոր հրամանատարն է նման հայտարարություն անում», — ասում է պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում գիտական համայնքի ներկայացուցիչներին է հյուրընկալել, որի ժամանակ էլ հայտարարել է, որ. «Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք և ոչ էլ կունենանք: Չունենք նաև հզոր տնտեսական ներուժ՝ տարածաշրջանը գրավելու համար, սակայն ունենք շատ ուժեղ զենք, որի անունն է գիտություն, կրթություն, մշակույթ»: