Վրաստանի ավիաշուկայում սկսում է գործել ևս մեկ ավիաընկերություն։ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերի 27-ից հունական Sky Express-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Աթենք-Թբիլիսի-Աթենք ուղղությամբ։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրը Airbus 320 տեսակի ինքնաթիռով։
Սեպտեմբերի 24-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը թույլտվություն է տվել։
Այս պահի դրությամբ Վրաստանի և Հունաստանի միջև թռիչքներն իրականացնում են Aegean Airlines և Wizz Air ավիաընկերությունները՝ Աթենքից և Սալոնիկից Թբիլիսի, Քութայիսի և հակառակ ուղղությամբ: