Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ վրաց-լեհական «Դելտա-Վեբե» ընկերությունը մոտ ապագայում կպատրաստի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձնական տարբերակը:
Բուրճուլաձեն նշել է, որ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը կսկսվի հաջորդ տարի։
«Մենք արդեն կանենք կանխավճարը և կսկսենք անօդաչու թռչող սարքերի փորձնական արտադրությունը», — ասել է ՊՆ նախարարը:
Բուրճուլաձեի խոսքով, «Դելտա-Վեբե»-ն հիմնադրվել է տեխնոլոգիայի մասնագետների կողմից, որոնք կենտրոնացած են բարձր տեխնոլոգիաների վրա։ Նրա խոսքով, վրաց-լեհական համատեղ ձեռնարկությունը զարգանում է ըստ պլանի։
Հարկ է նշել, որ «Դելտա-Վեբե» անօդաչու թռչող սարքերի վրաց-լեհական ձեռնարկությունը ստեղծվել է «Դելտա ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և լեհական «Վեբե էլեկտորնիքս» ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Նշված ձեռնարկությունում վրացի և լեհ մասնագետները միասին կաշխատեն անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա:
ՊՆ-ից հայտնել են, որ ձեռնարկության շինարարությունն ավարտական փուլում է։