Henley & Partners ընկերության համաշխարհային անձնագրային ինդեքսի վարկանիշում, որը բացահայտում է «ամենաուժեղ» և «ամենաթույլ» անձնագրերը, Վրաստանը 2023 թվականին առաջադիմել է 2 հորիզոնականով և 50-րդ տեղում է։
Ի դեպ, անցյալ տարի Վրաստանը 52-րդ տեղում էր։
Հատկանշական է, որ առաջին տեղում Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 193 երկիր (կամ` տեղում դիմել վիզայի համար)։ Վերջին տեղում Աֆղանստանն է, որտեղից առանց վիզայի հնարավոր է մեկնել ընդամենը 27 երկիր։
Ընդգծենք, որ Վրաստանի քաղաքացիներն իրենց անձնագրով կարող են առանց վիզայի մեկնել 116 երկիր։
Համաշխարհային անձնագրերի ինդեքսն աշխարհի երկրների անձնագրերի վարկանիշն է, ըստ որի որոշվում է, թե սեփականատերը քանի երկիր կարող է ճանապարհորդել առանց վիզայի: Հենց այս չափանիշով էլ` որոշ անձնագրեր համարվում են ավելի հզոր, քան մյուսները։