Համաշխարհային քաղաքացիության և բնակության Henley & Partners խորհրդատվական ընկերության անձնագրային ինդեքսի վարկանիշում, որը բացահայտում է «ամենաուժեղ» և «ամենաթույլ» անձնագրերը, Վրաստանը 50-րդ տեղում է:
Ըստ այդմ՝ վրացական անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել 121 երկիր, իսկ 105 երկրի դեպքում վիզա է պահանջվում:
Հարևան Հայաստանն այս ցուցակում 74-րդ տեղն է զբաղեցնում: Հայկական անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել 68 երկիր, իսկ 158 երկրի դեպքում վիզա է պահանջվում:
Վրաստանի մյուս հարևաններից Ռուսաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը, Թուրքիան՝ 52-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ:
Ուժեղ անձնագրերի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սինգապուրը և Իսպանիան: Այս երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 194 երկիր։
Համաշխարհային անձնագրերի ինդեքսն աշխարհի երկրների անձնագրերի վարկանիշն է, ըստ որի` որոշվում է, թե սեփականատերը քանի երկիր կարող է այցելել առանց վիզայի: Հենց այս չափանիշով էլ որոշ անձնագրեր համարվում են մնացածներից ավելի ուժեղ։