Վրացական 21 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Եվրամիության ներկայացուցիչներին, որպեսզի լուծեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը և բացեն Վրաստանի և Մոլդովայի համար ԵՄ-ին միանալու դուռը, քանի որ «այս երեք երկրները բախվում են նույն խնդիրներին»։
«Մենք՝ վրաց ժողովուրդս, կանգնած ենք նույն մարտահրավերի առաջ, ինչ` Ուկրաինան հիմա։ Ռուսաստանը ներխուժեց մեր երկիր, պատերազմ սանձազերծեց մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձեց բռնությամբ և հիբրիդային պատերազմի միջոցով տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը։ Մենք առաջինն էինք, ով բախվեց նրանց մահացու մարտահրավերին 2008 թվականին, բայց դա հանգեցրեց հսկայական մարդկային զոհերի և տարածքի 20 տոկոսի օկուպացմանը»,-ասված է ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առցանց ստորագրահավաքին միացել է ավելի քան 36 հազար մարդ։