
Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, փաստացի հանգեցնում են Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացի կասեցմանը. վրաց ժողովուրդը մի քանի օրից պետք է արտահայտի իր ընտրությունը:
Այդ մասին Եվրոպական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մակրոնը նշել է՝ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը մտահոգություն են առաջացնում:
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, մինչդեռ կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են անդամակցության գործընթացի կասեցմանը, վրաց ժողովուրդը մի քանի օրից պետք է արտահայտի իր ընտրությունը»,- ասել է Մակրոնը։
ԵԽ-ն ընդգծում է Վրաստանում բազմակարծության անհրաժեշտությունը