
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, վրացի ժողովուրդը շատ հստակ ասել է, որ ցանկանում է ժողովրդավարական, հաջողակ Վրաստան, որն ինտեգրված է եվրատլանտյան տարածաշրջանում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Վրաստանի խորհրդարանի որոշումը՝ «Օտարերկրյա ազդեցության և գործակալների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ և նշել է, որ օրինագիծը չի համապատասխանում եվրատլանտյան արժեքներին։
Միաժամանակ, Ստոլտենբերգը Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ է արել համատեղ աշխատել անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ:
«ՆԱՏՕ-ն աշխատում է նաև Վրաստանի կառավարության հետ՝ այդ բարեփոխումների իրականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, անվտանգության ծառայությունների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասել է Ստոլտենբերգը։