
Վրաց ժողովուրդը բազմիցս ցույց է տվել իր անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին, Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանարարականից հետո ասել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Բորելը հավելել է՝ Եվրամիության դուռը բաց է:
«Այսօր Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։
Եվրամիության դուռը բաց է: Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին Եվրամիություն գնալու ճանապարհին»,- ասել է Բորելը:
Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց:
Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին