Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ տեղի ունեցող զարգացումները չեն վնասել Եվրամիության հետ հարաբերություններին, ընդհակառակը՝ մեկընդմիշտ պարզ դարձավ ժողովրդի դիրքորոշումը։ Այսպես է նախագահը պատասխանել Bloomberg-ի հարցին, թե արդյոք իրադարձությունների խորացումը վնասում է ԵՄ-Վրաստան հարաբերություններին։
«Ոչ, ես կարծում եմ, որ ընդհակառակը, բոլորը գիտեն, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնությունն է, հետևաբար կարող է իրականացնել այն, ինչ նախաձեռնում է։ Սակայն այս դեպքը ցույց տվեց, որ երբ հասարակությունը միասնական է, կարող է հաղթել խորհրդարանական մեծամասնությանը։
Սա ևս մեկ անգամ բացահայտեց վրաց ժողովրդի գերնպատակը, որն արդեն բազմիցս ապացուցել է իր եվրոպամետությունը»,- ասել է նախագահը։
Զուրաբիշվիլին նշել է՝ ըստ բոլոր հարցումների՝ Վրաստանի բնակչության 80 տոկոսը կողմ է Եվրամիության անդամակցությանը․
«Վերջին շրջանում անհասկանալի էր կառավարության դիրքորոշումը, մինչդեռ Վրաստանի քաղաքացիներինը մնաց հստակ, Վրաստանը կողմ է եվրաինտեգրմանը»,- հավելել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը