
«Արդեն 105 օր անընդմեջ վրացի ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ պահանջելով ազատ և արդար ընտրություններ»,- գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական հարթակում։
«Վրաստանի և նրա ապագայի հանդեպ վրաց ժողովրդի հաստատակամ սերն ու պաշտպանությունն իզուր չեն»,- գրել է Ուիլսոնը։
Հիշեցնենք. արդեն ավելի քան 105 օր Վրաստանում ընթանում են եվրոպամետ ցույցեր։ Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նոր ընտրություններ և քաղբանտարկյալների ազատ արձակում։