«Վրաց ժողովրդի ակտ». Սենատին ևս մեկ օրինագիծ է ներկայացվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը կքննարկի Վրաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ երկկուսակցական օրինագիծը, գրել է ամերիկյան POLITICO պարբերականը:

Ըստ POLITICO-ի՝ «Վրաց ժողովրդի ակտը» փաթեթը մայիսի 23-ին ներկայացվել է Սենատ։ Նրա թիրախը կլինեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին խոչընդոտելու համար, ինչպես նաև նրանք, ովքեր օգնել են ընդունել «ռուսական օրենքը» և կանգնած են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների հետևում։

Հոդվածում նշվում է, որ փաթեթը ենթադրելու է նաև ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսության մշտական ​​չեղարկում, և միևնույն ժամանակ հատկացվելու է 50 մլն դոլար, որի նպատակն է աջակցել Վրաստանում ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։

POLITICO-ն գրել է նաև, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված «ռուսական օրենքը» նման է այն օրենքին, որն օգտագործում է Ռուսաստանը քաղաքացիական հասարակությանը լռեցնելու և քննադատական ​​ձայները ճնշելու համար: Նշվում է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը օրինգածի դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ կիրառել է բռնի մեթոդներ, այդ թվում՝ արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ: ցրելու համար։