
Մայիսի 12-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը։
Սուրբ Անդրեասն առաջինն էր, ով Վրաստանում քրիստոնեություն էր քարոզում մ.թ. 1-ին դարում։ Այս օրը տոնական արարողություններ են անցկացվում Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում:
Ի դեպ, Վրաստանում այսօրն ունի պետական տոնի կարգավիճակ, երկրում ոչ աշխատանքային օր է: