Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Երկրի բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է սուրբ պատարագ։ Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-դը պատարագ է մատուցել երկրի մայր տաճարում՝ Սամեբայում (Սուրբ երրորդություն):
Ուղղափառ եկեղեցու հավատացյալները դեռ նախօրեին՝ հունվարի 6-ի գիշերը մոմեր են վառել իրենց պատուհանների մոտ: Այս ավանդույթը նախաձեռնել է Վրաստանի պատրիարքը:
Ավանդույթի համաձայն, Թբիլիսիում այսօր տեղի կունենա նաև ավանդական դարձած «Ալիլո» քայլերթը։