
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Աստվածհայտնության տոնը։ Այս կապակցությամբ Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում կանցկացվի Սուրբ պատարագ։
Պատրիարքարանի տեղեկությամբ տոնական պատարագը Սուրբ Երրորդության տաճարում մեկնարկել է առավոտյան ժամը 10:00-ին։
Մինչ պատարագի ավարտը Սուրբ Երրորդության տաճարի բակում կկատարվի ջրօրհնեքի արարողություն, որի ընթացքում կօծվի սուրբ ջուրը (Մեծ Այազմա): Պատարագից հետո հավատացյալները կկարողանան օրհնված ջուրը տանել տուն։
Աստվածհայտնության և մկրտության տոնը Քրիստոնեական տասներկու տաղավար տոներից մեկն է: