Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը։ Տոնի առթիվ Վրաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ։
Վրաստանի պատրիարքարանի հաղորդագրության համաձայն՝ այս օրը Մախաթա լեռան վրա գտնվող Իվերիայի Աստվածածնի սրբապատկերի անվան եկեղեցի կվերադարձվի Աստվածամոր սրբապատկերի՝ «Մխիթարիչ» կրկնօրինակը։
Ավետարանիչները Մարիամին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը։ Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը (431 թվական) Մարիամին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ։