
Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է վրաց ուղղափառ եկեղեցուն և բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Գիորգիի տոնի առթիվ։
«Այսօր ուղղափառ քրիստոնեության և Վրաստանի համար ամենանշանակալի սրբերից մեկի՝ Սուրբ Գիորգի Կապադովկացու մահապատժի օրն է։ Սուրբը ծնվել է Կապադովկիայում երրորդ դարի երկրորդ կեսին։ Նա Հռոմի կայսր Դիոկղետիանոսի ասպետն էր։ Կռապաշտ Դիոկղետիանոսը պահանջում էր Սուրբ Գիորգիից Քրիստոսի մերժումը։ Երկար հալածանքներից հետո զորավարին գլխատեցին։ Սուրբ Գիորգին համարվում է վրաց ազգի հովանավոր սուրբը» — նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Վրաց Ուղղափառ եկեղեցին տարվա ընթացքում տոնը նշում է երկու անգամ՝ նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր) և մայիսի 6-ին (գլխատման օր)։