Այսօր, հունվարի 7-ին ուղղափառները նշում են եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այսօր ուղղափառ բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ ծննդյան պատարագ։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայրենակիցներին և համայն ուղղափառ աշխարհին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ։
«Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդը։
Այսօր երկինքն ու երկիրը ցնծում են, այսօր երկինքն ու երկիրը երգում են` փա՛ռք Աստծուն, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ բարի կամք: Մենք մեծ փորձության միջով ենք անցել, և կարող են էլի փորձություններ լինել, բայց պետք է հիշել, որ Տերը մեզ հետ է, Տերը պաշտպանում է մեզ։ Բարու և չարի կռիվ է, բարին կհաղթի: Աստված մեզ հետ է», — ասել է Իլիա Երկրորդը։
Ըստ Ավետարանի` ավելի քան երկու հազար տարի առաջ ծնվեց Հիսուս Քրիստոսը, որի գալստի մասին խոսում էին մարգարեները։ Մարդիկ շնորհավորում են միմյանց, նվերներ են տալիս, զարդարում են քաղաքներն ու իրենց տները, երգեր են երգում ու բարեմաղթանքներ են ասում։
Տաթև Խոցանյան
Այս թեմայով՝