Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» (Վերին Լարս) անցակետում տարհանում է իրականացվել:
Ըստ տեղեկությունների՝ ժամանակավորապես տարհանվել են Վրաստանի անցակետում աշխատող պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանային ոստիկանության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ տարհանման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ ժամը 08:36-ին Դևդորակի գետում տեղադրված չափիչ դետեկտորից ստացվել է ազդանշանային հաղորդագրություն, որը փոփոխություն է գրանցում գետի վարարման վտանգի դեպքում:
ՆԳՆ-ից հայտնել են, որ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցներն ու երկրաբանները սահմանային ոստիկանության ուղղաթիռից զննում են տարածքը։ Կանխարգելման նպատակով Գվելեթի գյուղի մոտ փակվել է ճանապարհը։ Երկու ուղղություններով արգելվել է երթևեկությունը։