Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը հանդիպել է Իսրայելի դեսպան Հադաս Մեիցադիի հետ, գրում է interpressnews.ge-ն:
Ըստ տեղեկության՝ կաթողիկոս-պատրիարքն իր ցավակցությունն է հայտնել Իսրայելում զոհվածների և գերեվարվածների ընտանիքներին։ Նա նաև հավել է, որ վրաց եկեղեցին աղոթում է խաղաղության և գերիների ազատ արձակման համար։
«Հանդիպումը կայացել է դեսպանի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է դարերով գոյություն ունեցող մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունները։ Բացի այդ, Հադաս Մեիցադին ներկայացրել է Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը և մանրամասն խոսել հոկտեմբերի 7-ի ահաբեկչության և զարգացումների մասին։
Իսրայելի դեսպան Հադաս Մեիցադին շնորհակալություն է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ին ընդունելության համար և իր հարգանքը հայտնել կաթողիկոս-պատրիարքին և մեր եկեղեցուն»,- նշված է տեղեկատվության մեջ։