
Գորիի մունիցիպալիտետի Դիցի գյուղի մոտակայքից, վրաց-օսական շփման գիծը հսկող ռուս զինվորականները մարտի 17-ի երեկոյան ձերբակալել են գյուղի բնակիչ 21 ամյա Գիվի Բերուաշվիլիին: Ինչպես հայտնել են Դիցի գյուղում` Բերուաշվիլին սեփական հողը մշակելիս է եղել, երբ նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է դե ֆակտո սահմանը խախտելու մեջ:
Նշված տեղեկությունն արդեն հաստատել են Գորիի քաղաքապետարանում և Պետական անվտանգության ծառայությունում: Գործում է Եվրամիության մոնիթորինգի առաքելության թեժ գիծը` ձերբակալվածին ազատ արձակելու պահանջով:
Դիցի գյուղի հողերի մի մասը սահմանակցում է վրաց-օսական շփման գծին:
Հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը: