
Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Մելինե Առաքելյանն արձագանքել է Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի նկատմամբ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների գործադրած ֆիզիկական բռնությանը:
Ըստ Առաքելյանի՝ վրաց հասարակությունն ավելի լավին է արժանի։ Դիվանագետը մտահոգություն է հայտնել քաղաքական ռեպրեսիաների և բռնությունների աճող դեպքերի կապակցությամբ։
«Վրաստանում քաղաքական ռեպրեսիաների և բռնությունների աճող դեպքերը մտահոգիչ են: Վրաց հասարակությունն ավելի լավին է արժանի: Այսօր ողբերգություն է Վրաստանում, և խնդրում եմ` եկեք այս տարի բռնության չդիմենք», — գրել է Առաքելյանը:
Ֆիզիկական բռնություն՝ քաղաքական մոտիվներով. ճնշումներ Վրաստանում