
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Խորհրդարանի դիմաց տեղի ունեցած՝ «Տուն դեպի Եվրոպա» հանրահավաքին։ Նա կարծում է, որ վրաց հասարակությունը շատ ավելի առաջադեմ է, քան քաղաքական վերնախավը։ Լոմջարիան նկարագրել է իր տպավորությունները մի քանի կետերով.
- «Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության 80%-90%-ը ցանկանում է Եվրոպա, դա իրականություն է։
- Եթե հանրահավաքին բոլոր կուսակցությունների կողմնակիցները կային, սա անսովոր դեպք է։ Ենթադրենք, որ մարդիկ քայլեր են ձեռնարկում ապաբևեռացման պահանջը բավարարելու համար։
- Վրացական հասարակությունը շատ ավելի առաջադեմ և եվրոպական է, քան վրացական քաղաքական վերնախավը։
- Իշխող կուսակցության քարոզչությունն ու քայլերը, որոնք մշտապես ուղղված էին հետխորհրդային մտածելակերպով կարծրատիպեր ստեղծելուն, պարզապես չեն աշխատում
- Մարդիկ չեն հոգնել պայքարել արժեքների համար, նրանք պարզապես հոգնել են ներկայիս ընդդիմադիր քաղաքական ուժի մեծ մասից, և դա վրացական ժողովրդավարության թուլությունն է ավտորիտար կառավարման հետ մեկտեղ»։
Կարդացեք նաև՝