Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ ութ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումից հետո ասել է, որ ուղիներ են փնտրում երկիրը ճգնաժամից հանելու համար`
«Ճգնաժամը կանգնած է մեր առջև, իսկ մեր ընկերներն այստեղ են, որ կարողանանք միասին ուղիներ գտնել Վրաստանն այս ճգնաժամից հանելու համար։ Երկիրն այս ճգնաժամից դուրս կգա արդար ճանապարհով, մենք կվերադառնանք նոր ընտրությունների, որպեսզի Վրաստանն ունենա օրինական խորհրդարան»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով, վրացական հասարակությունն իսկապես եվրոպական է, թեև իշխանությունը ժողովրդավարական չէ։
«Մեր ճանապարհը կայունության, ժողովրդավարության և Եվրոպայի ճանապարհն է: Վրաստանի համար այլ ճանապարհ չկա, և այստեղ գտնվող մեր ընկերները, մեզ հետ միասին, խորապես համոզված են դրանում», — ասել է Զուրաբիշվիլին: