Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ավստրիացի գործընկեր Ալմա Զադիչի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Փաստաթուղթն ապահովում է Վրաստան-Ավստրիա փոխադարձ համագործակցության ամրապնդումն արդարադատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը նախատեսում է սերտաճում ԵՄ օրենսդրության հետ, համագործակցություն քաղաքացիական և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ոլորտում։
«Ռատի Բրեգաձեն և Ալմա Զադիչը կարևորել են վրաց-ավստրիական իրավական ֆորումի ստեղծումը, որն ամեն տարի հերթափոխով կհյուրընկալեն Վրաստանն ու Ավստրիան։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուսանողների փոխանակման ծրագրերի խրախուսմանը», — նշված է արդարադատության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։