
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի հերթական նիստը հավանաբար տեղի կունենա հունիսի վերջին՝ Թբիլիսիում:
Ինչպես նշել է Զալկալիանի երկրորդ նիստից առաջ փորձագետները տեղում կուսումնասիրեն իրավիճակը:
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկը, մենք կսպասենք մինչև փորձագետները տեղում ուսումնասիրեն իրավիճակը: Այս մասին պատրաստակամություն են հայտնել հանձնաժողովի բոլոր անդամները, առաջիկա մեկ ամսվա ընթացքում, հավանաբար հունիսի վերջին, Թբիլիսիում տեղի կունենա երկրորդ փուլը: Այն ցանկությունը, որը արտահայտվել է մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի և մեր կողմից, ինձ հնարավորություն է տալիս ասելու, որ հնարավոր է հասնել համաձայնության այնպես, որ երկու կողմերի համար այն ընդունելի լինի»,- հայտարարել է Զալկալիանին: