
Ընդլայնվել է օտարերկրացիների ցուցակը, որոնք կարող են Վրաստանում պատվաստվել:
Առողջապահության նախարարության համաձայն` պատվաստման ծրագրում կարող են ներգրավվել այն երկրների քաղաքացիները, որոնք օրինական են գտնվում Վրաստանում, բայց երկիր ժամանելու պահից անցել է առնվազն երեք ամիս:
Նորամուծությունը վերաբերում է նաև այն երկրների քաղաքացիներին և նրանց ընտանիքներին, որոնք ներառված են «Աշխատանք Վրաստանից» պետական ծրագրում, Վրաստանում սովորող օտարերկրյա ուսանողներին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական գրասենյակների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և նրանց ընտանիքներին:
Ցուցակում ընդգրկվել են նաև Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում բնակվող անձինք, այդ տարածքներում դիվանագիտական առաքելությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամներն ՝ անկախ նրանց քաղաքացիությունից:
Նշված բոլոր անձինք պատվաստման նպատակով պետք է դիմեն պատվաստում իրականացնող կենտրոններ և ներկայացնեն վերոնշյալ կատեգորիաներին համապատասխանելու փաստաթղթեր: