Ոստիկանությունը խուզարկել է Պապիաշվիլիին

Վրացի գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեի բիզնես գործընկեր, գործարար Իրակլի Պապիաշվիլիին խուզարկել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները:

Խուզարկման հրաման դատարանը չի տվել, ոստիկանությունը նրան խուզարկել է «շտապ անհրաժեշտությունից»  ելնելով:

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները դատարան են ժամանել այն բանից հետո, երբ ավարտվել է նրա նկատմամբ խափանման միջոցի վերանայման հարցով նիստը։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իզա Կելենջերիձեն բավարարել է դատախազության միջնորդությունը և դրամական միջոցների յուրացման համար մեղադրվող գործարար Գիորգի Չիկվաիձեի խափանման միջոցը՝ գրավը, փոխարինել ազատազրկմամբ։ Նրա բիզնես գործընկեր Իրակլի Պապիաշվիլիի գրավը թողնվել է ուժի մեջ։

Ուշագրավ է, որ Չիկվաիձեն երեկ վստահ էր, որ իրեն այսօր` մարտի 11-ին ձերբակալելու են։