Ոստիկանությունը վեց ցուցարարի է ձերբակալել

Փետրվարի 10-ի ուշ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել։ Եվրոպամետ ցույցերի 75-րդ օրը ՆԳՆ աշխատակիցները փորձել են թույլ չտալ ցուցարարներին փակել ճանապարհը։

Բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար։

Երկուսն այժմ գրավի դիմաց ազատ են արձակվել, այդ թվում՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Լևան Գոգիչաիշվիլին։

Պարեկային ոստիկանության վարչության պետ Գոգա Մեմանիշվիլին հայտարարել է, որ քաղաքացիները «արհեստականորեն փորձել են փակել ճանապարհը»։