Ոստիկանությունը սահմանափակում է երթի մասնակիցների տեղաշարժը. այս պահին ՆԳՆ-ի հատուկ ջոկատի ներկայացուցիչները կոչ են անում դեպի Հանրային հեռուստաընկերության ուղևորվող ցուցարարներին դուրս գալ ճանապարհից՝ սպառնալով տուգանել։
«Ոստիկանները մեզ ասացին, որ մեզ կտուգանեն, սպառնացին ու հեռացան», — ասել է Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն։
Հիշեցնենք` այսօր եվրոպամետ ցույցի 31-րդ օրն է։ Ուղիղ մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու «Վրացական երազանք»-ի՝ եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, պատժել ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և ազատ արձակել ձերբակալվածներին։