Բաթումիի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ առճակատում է սկսվել այն բանից հետո, երբ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշտարիան, փորձել է գետնին փակցնել «Գործադուլ» մակագրությամբ պաստառ։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել դա անել։
«Ռադիո Ազատության» փոխանցմամբ` ոստիկանները ձերբակալել են Էլենե Խոշտարիային և ընդդիմության մեկ այլ ներկայացուցչի՝ Գիորգի Կիրթաձեին. ըստ ակցիայի մասնակիցների` նա փորձել է օգնել Խոշտարիային։
Ըստ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի մամուլի ծառայության, Խոշտարիայի և Կիրթաձեի հետ միասին ոստիկանությունը բերման է ենթարկել նաև ակցիայի այլ մասնակիցների։