Կախեթիում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Դավիթ Կիրկիտաձեին: Կիրկիտաձեի հետ միասին եղել է նաև կուսակցության ևս մեկ առաջնորդ Նիկա Մելիան:
Կուսակցության առաջնորդներին պետական անվտանգության աշխատակիցները հեևել են, երբ նրանք գնում էին տեսակցելու երեկ Թելավիում ոստիկանների հետ բախումների ընթացքում վիրավորված համակիրներին։ Այս մասին տեղեկացնում է «Միացյալ ազգային շարժումը»։ Կիրկիտաձեն մեղադրվում է Վրաստանի ՔՕ 353-րդ (ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու) հոդվածով: Կիրկիտաձեն չի ընդունում մեղադրանքը և հացադուլ է հայտարարել, տեղեկացրել է նրա փաստաբանը։