
Ոստիկանությունը բիրտ ուժով լուսադեմին ամբողջությամբ ցրել է ցույցը: ՆԳՆ-ն ցույցը սկսել է ցրել ժամը 02-ի սահմաններում՝ Ռուսթավելի պողոտային հարող Ճիճինաձե փողոցում գործի դնելով ջրցան մեքենան:
Խաղաղ ցուցարարների դեմ օգտագործվել են ռետինե փամփուշտներ, պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ: Կան բազմաթիվ տուժածներ:
Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վեականգնված է:
Ընդդիմությունը հայտարարել է այսօր երեկոյան բողոքի ակցիա անցկացնելու մասին:
Հիշեցնենք․ ինքնաբուխ ակցիան սկսվել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Թբիլիսին օրակարգից մինչև 2028 թվականը հանում է եվրանդամակցության հարցը։