
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահ մարմինները արտակարգ դրության և պարետային ժամի խախտման 99 նոր դեպք են հայտնաբերել:
Ոստիկանությունը մայիսի 17-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 18-ի ժամը 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 98 քաղաքացու է տուգանել: Ուղևորների տեղափոխման և ավտոմեքենայով տեղաշարժվելու կարգի խախտման համար տուգանվել է 1 անձ:
ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: