
Ոստիկանության օրվան նվիրված միջոցառման կազմակերպման համար այս տարի Ներքին գործերի նախարարությունը կտրամադրի 244 121 լարի (մոտ 82 752 դոլար)։ Ոստիկանության օրը նշվում է մայիսի 31-ին։
Պետական գնումների համակարգում այս միջոցառման հետ կապված փաստաթղթերում նշվում է, որ «միջոցառմանը մասնակցելու են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ իսկ պատճառով միջոցառման բարձր մակարդակով անցկացումը բխում է հանրային և պետական շահերից»։
Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն գտնում է, որ «նմանատիպ մասշտաբի և բովանդակության միջոցառման անցկացումը մեծապես կապված է Վրաստանի ՆԳՆ հետ՝ որպես երկրի ամենակարևոր կառույցներից մեկը»:
Ոստիկանության օրվա կապակցությամբ նախարարությունը նախատեսում է վարձել նվագախումբ, մեկ հաղորդավար: