Վրաստանում հարթակ է ստեղծվել, որտեղ քաղաքացիները կարող են տեսնել, թե խորհրդարանի շրջակայքում որտեղ են ոստիկանները կուտակված:
Հարթակի հղումը տարածվել է համացանցում, որտեղ տվյալներն անընդհատ թարմացվում են: Հարթակը ստեղծել են Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) ուսանողները։
Նույն հղումը ցույց է տալիս, թե որ կետերում է հնարավոր առաջին բուժօգնություն ստանալ։ Հարթակի «Վերջին տվյալներ» բաժնում հայտնվում են ծանուցումներ, որոնցով ակցիայի մասնակիցները տեղեկացվում են ընթացիկ իրադարձությունների մասին։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին՝ վեցերորդ գիշերն էր, ինչ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հանրահավաք է անցկացվում։ Նոյեմբերի 28-ին վարչապետի հայտարարության պատճառով քաղաքացիները պահանջում են կառավարության հրաժարականը։ «Վրացական երազանք»-ում որոշել են մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը, իսկ մինչև 2028 թվականի վերջ հրաժարվել են ԵՄ բյուջետային դրամաշնորհներ ստանալ։
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը օգտագործում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։ Ցուցարարներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները բռնության են ենթարկել նրանց։ Բռնության են ենթարկվել նաև տասնյակ լրագրողներ։