Վրաստանի քաղաքացիական «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման տնօրեն Գիորգի Մժավանաձեն, ով ոստիկանության աշխատակիցներին մեղադրել էր Թբիլիսիի Գլդանի-Նաձալադևի թաղամասի բաժնի շենքում իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, դատարանի կողմից վարչական իրավախախտ է ճանաչվել և տուգանվել 2 հազար լարիով։
Մժավանաձեի խոսքով, իրեն ոստիկանություն են հրավիրել մայիսի 15-ին, իսկ մայիսի 17-ին, երբ նորից բաժին են հրավիրել՝ ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն, ինչից հետո վերջինս ձերբակալվել է անհնազանդության և բանավոր վիրավորանքի պատրվակով:
Մժավանաձեն նշել է, որ նախատեսում է բողոքարկել որոշումը։