
Վրաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականից կավելանա ոստիկանների, զինվորների և անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
Գերատեսչության տարածած տեղեկության համաձայն՝ աշխատավարձը կավելանա 20 տոկոսով։
Նշենք, որ 2023 թվականին աշխատավարձը կավելանա նաև մանկապարտեզներում ու դպրոցներում։