Թբիլիսիի խորհրդարանի դիմաց, որտեղ քաղաքապետարանը տոնածառ է տեղադրում, հերթական բողոքի ակցիան է ընթանում՝ քաղաքացիներն ու լրագրողները բողոքում են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերի դեմ։
Ոստիկանները «անվտանգությունից ելնելով» շրջափակել են նոր տեղադրված տոնածառի կմաղքը, որի վրա լրատվամիջոցների ներկայացուցիչները կախել են ծեծված լրագրողների ու օպերատորների լուսանկարները։ Տոնածառն այժմ վերսհսկվում է պարեկային ոստիկանության կողմից։
Մինչ այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։
Հիշեցնենք` երեկ երեկոյան «տիտուշկաները» (դիմակավոր անձինք) ուղիղ եթերում ծեծի ենթարկեցին քննադատական «TV Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին: Ծանր վիրավորում էր ստացել նաև օպերատոր Գիորգի Շեծիրուլին:
Ամբողջ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարեց ԵՄ հետ անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։ Հատուկջոկատայինները ամեն օր ցույցի մասնակիցներին բռնի ուժի և հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրում են։ Խոչընդոտվում է նաև լրատվամիջոցների աշխատանքը։
Նկարը` Publika-ի