Վաղ առավոտյան ոստիկանները բռնի ուժի գործադրմամբ ցրել են Ճավճավաձեի պողոտայում` Թբիլիսիի պետական համալսարանի մոտ ընթացող խաղաղ ցույցը։
Մինչ այդ ոստիկանությունը Facebook-ում հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ պատրաստվում են ցրել հանրահավաքը, իսկ ցուցարարներին 15 րոպե ժամանակ էր տրվել Ճավճավաձեի պողոտան ազատելու համար։
Ճավճավաձեի պողոտայից ցուցարարները շարժվել են դեպի Մելիքիշվիլիի փողոց, որտեղ այս պահին ցուցարարները հավաքվում են Ֆիլհարմոնիայի կողմից։ Ոստիկանները Ճավճավաձեից շարժվում են դեպի Մելիքիշվիլի և բերման ենթարկում ցուցարարներին։
Հիշեցնենք` կիրակի երեկոյան ցուցարարները փակել էին Վարազիսխևիի, Ճավճավաձեի և Մելիքաշվիլիի խաչմերուկի երթևեկությունը։
Այս ակցիային նախորդել էր Թբիլիսիի տարբեր բուհերի ուսանողների երթը, որը վերածվել էր բողոքի ակցիայի։