Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել արևմտյան Վրաստանի Մարտվիլիի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալի մասնակցությամբ։ Դեպքը հաստատել են դատախազությունից։
Վթարը տեղի է ունեցել երեկ՝ Մարտվիլիի մունիցիպալիտետի Խումցի գյուղում (Սամեգրելո և Զեմո Սվանեթիի շրջան):
Ըստ տվյալների՝ Mitsubishi ամենագնացը, որը վարել է ոստիկան Դ.Գ.-ն, բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով երկու վարորդներն էլ վնասվածքներ են ստացել, իսկ Mercedes-ի ուղևորուհին մահացել է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը 80 տարեկան կնոջ մասին է։
Վթարի պատճառները պարզվում են։ Հարուցվել է քրեական գործ՝ «Երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնները խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով։