
Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները ձերբակալել են պարեկային ոստիկանի` կաշառք վերցնելու փաստով:
ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն, մեղադրյալը կաշառքի դիմաց թույլ է տվել Կ.Մ-ին Թբիլիսիի մետրոպոլիտեն մտնող անձանց ապօրինի ներս թողնել որոշակի գումարի դիմաց՝ իր անձնական քարտով:
Ոստիկանը խոստացել է իր հերթապահության օրերին չանհանգստացնել Կ.Մ-ին, ինչի համար գումար է վերցրել:
Պարեկային ոստիկանին ձերբակալել են դեկտեմբերի 6-ին: Գործ է հարուցվել կաշառք վերցնելու հոդվածով, ինչը ենթադրում է 6-9 տարվա ազատազրկում: