![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2024/12/aliQ-Media-13-1.png)
2025 թվականի հունվարի 1-ից ոստիկան դառնալու կարգը հեշտացել է. ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) իրավունք ունի առանց մրցույթի մարդկանց աշխատանքի ընդունել ոստիկանությունում աշխատելու համար։
Օրենքը, որը նախարարությանը տալիս է այդ իրավունքը, «Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունել է արագացված կարգով՝ 2024-ի դեկտեմբերին:
Մինչ այս օրենքում գրված էր, որ «անձը ոստիկանությունում աշխատանքի պետք է ընդունվի հատուկ մրցույթ անցնելու արդյունքում»։
«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին փաստաթուղթը ստորագրել է դեկտեմբերի 29-ին՝ երդմնակալությունից անմիջապես հետո:
Ուշագրավ է, որ օրինագծի ընդունումը համընկնում է մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում տեղի ունեցող զանգվածային եվրոպամետ ցույցերին զուգընթաց։ Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմությունը և հանրահավաքի հազարավոր մարդիկ կարծում են, որ 2024 թվականի ընտրությունները կեղծվել են և պահանջում են նոր ընտրություններ։