Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC Վրաստան) համաձայն՝ Վրաստանի բնակիչները տեղեկատվությունը գերադասում են ստանալ «Իմեդի», «Ռուսթավի 2» և «Մթավարի Արխի» հեռուստաալիքներով։
CRRC Վրաստանը ներկայացրել է Վրաստանում տեղեկատվության տարածման վերաբերյալ հարցման արդյունքները։
Վրաստանում բնակչության մեծամասնությունը՝ 62 տոկոս, դիտում է իշխանամետ համարվող հեռուստաալիք, 56 տոկոսը դիտում է լոյալ իշխանություններին պատկանող հեռուստաալիք։ Գլխավոր ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքը դիտում է բնակչության 51 տոկոսը։
Հեռուստաալիքների նկատմամբ վստահության մասին հարցին 23 տոկոսը նշել է «Իմեդի», 18 տոկոսը «Մթավարի Արխի», իսկ 16 տոկոսը՝ «Ռուսթավի 2» և «Պիրվելի արխի»:
Սոցիալական ցանցերի վարկանիշը.
Facebook-ը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտագործում են Վրաստանի բնակչության 67 տոկոսը,
YouTube — 57 տոկոսը,
Instagram — 25 տոկոսը,
Tik-Tok — 16 տոկոսը,
Մնացած սոցիալական ցանցերը օգտագործում է բնակչության փոքր մասը։
Տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է եղել հարցվածների 48 տոկոսի համար, սոցիալական ցանցերը՝ 25 տոկոսի, 13 տոկոսի համար՝ հարազատների և ընտանիքի անդամների կողմից իմացած տեղեկատվությունը։