
Վրաստանում նոյեմբերի 16-ի օրվա վերջից մինչև նոյեմբերի 17-ի օրվա երկրորդ կեսը սպասվում է ցուրտ և խոնավ եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ երկրի առանձին վայրերում (հիմնականում արևմտյան շրջաններում) սպասվում են առատ տեղումներ, բարձր լեռնային գոտիներում ձյուն, որոշ շրջաններում՝ արևմտյան քամու ուժգնացում, ծովում 4-5 բալ ուժգնությամբ ալեկոծություն:
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։