
Հոկտեմբերի 18-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 19-ի օրվա երկրորդ կեսը Կովկասյան լեռնաշղթայի բարձրադիր հատվածներում սպասվում է առատ ձյուն, հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման, Աջարիայի և Գուրիայի շրջաններում տեղ-տեղ սպասվում է հորդառատ անձրև։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է ուժեղ արևմտյան քամի: Վրաստանի մյուս շրջաններում հնարավոր է կարճատև անձրև:
Գործակալությունը զգուշացնում է՝ Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային և լեռնոտ գոտիներում կարող են ակտիվանալ սողանքները: