
Նոյեմբերի 1-ին արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, արևմտյան ուղղությամբ՝ տեղ-տեղ ուժեղ քամի, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն, ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ ալեկոծություն։ Բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեղումներ:
Գործակալության փոխանցմամբ, սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղման, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների առաջացման և ակտիվացման։