Տարբեր դեղամիջոցներ՝ հաբեր, ներարկման լուծույթներ… շատ հաճախ դեղատոմսը ձեռքներս տարբեր դեղատներ ենք մտնում, համեմատում գները, փորձում գտնել համեմատաբար մատչելի տարբերակներ: Շատ դեպքերում էլ Հայաստանից քաղաքացիները գալիս են Վրաստան, այստեղից գնում անհրաժեշտ դեղամիջոցները՝ փորձելով խնայել գումար:
«Ալիք մեդիան» փորձել է պարզել նույն դեղամիջոցի գինը Հայաստանում և Վրաստանում: Ստորև ներկայացնում ենք մոտավոր գնացուցակը և արտադրող երկիրը.
Նշենք, որ գնային էական տարբերություններ կան թանկարժեք դեղամիջոցների միջև, իսկ այնպիսի դեղամիջոցների, ինչպիսիք են մրսածության, ջերմության, հազի և կոկորդի ցավի, կամ էլ ճնշման, ալերգիայի դեմ դեղերը, գնային տարբերությունը թեև կա, սակայն մեծ չէ:
Նշանակալի է նաև այն փաստը, որ, փաստորեն, կան նաև այնպիսի դեղամիջոցներ, որոնք առկա չեն Հայաստանում, մինչդեռ Վրաստանի մի քանի դեղատներում այդ դեղամիջոցները հասանելի են:
«Ալիք մեդիան» առաջիկայում կանդրադառնա նաև այն հարցին, թե ի՞նչով են պայմանավորված գնային այսպիսի տարբերությունները: