GRASS հասարակական կազմակերպությունն այսօր զեկույց է հրապարակել Եվրամիության կողմից Վրաստանի համար սահմանված 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Կազմակերպության գնահատմամբ՝ 12 պայմաններից Վրաստանը դեռ չի կատարել 6 պայման, մասամբ կատարված է 3 պայման, 2 պայման մեծ մասամբ կատարվել է, մեկ պայման էլ՝ ամբողջությամբ։
ԵՄ 12 հանձնարարականները և GRASS-ի գնահատականը թե որքանով են կատարված դրանք, ներկայացնում ենք ստորև․
- Դեպոլարիզացիա (ապաբևեռացում) — չի կատարվել,
- Ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ — մասամբ է կատարվել,
- Անկախ դատական համակարգ — չի կատարվել,
- Հակակոռուպցիոն միջոցառումներ՝ մասամբ իրականացված,
- Ապաօլիգարխացում — ավարտված չէ,
- Պայքար կազմակերպված հանցավորության դեմ — մեծ մասամբ կատարվել է,
- Լրատվամիջոցների ազատություն — չի կատարվել,
- Խոցելի խմբերի պաշտպանություն — չի իրականացվել,
- Գենդերային հավասարություն — մեծ մասամբ կատարվել է,
- Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը — մասամբ է կատարվել,
- Հաշվի առնել ՄԻԵԴ որոշումները — կատարվել է,
- 12 անկախ հանրային պաշտպան — չի կատարվել։
Կարդացեք նաև՝